Երևանի Ճառագայթային փողոցում բնակարաններից մեկի պատշգամբը փլվել է ավտոմեքենաների վրա

Երևանի Ճառագայթային փողոցում բնակարաններից մեկի պատշգամբը փլվել է ավտոմեքենաների վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Փրկարարական ծառայության հունիսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Գ շենքի 15-րդ հարկի պատշգամբը փլվել և ընկել է ավտոմեքենաների վրա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարանի շքամուտքում կառուցված խորդանոցի երկշերտ պատի արտաքին մասի բետոնե կառուցատարրը փլուզվել է՝ մոտ 1 քմ, ընկել 1-ին հարկում գտնվող «Էդոռա» գեղեցկության սրահի թիթեղյա ծածկի վրա և վնասել այն՝ 4 քմ: Շենքի բակում կայանած հայտնաբերվել են վնասված «Honda Fit» (վարորդ՝ Բ. Գ.) և «Mercedes C» մակնիշերի (վարորդ՝ Լ. Պ.) ավտոմեքենաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում