Facebook-ն օգտատերերի տվյալները տրամադրում Է սմարթֆոնների տասնյակ արտադրողների. NYT

Facebook-ն օգտատերերի տվյալները տրամադրում Է սմարթֆոնների տասնյակ արտադրողների. NYT

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը վերջին տասը տարում հեռախոսների, սմարթֆոնների եւ այլ Էլեկտրոնային սարքերի՝ առնվազն 60 խոշորագույն արտադրողների հետ կնքել Է համաձայնագրեր, որոնք մուտք են բացում դեպի այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներ: Այդ համաձայնագրերի մեծամասնությունը մինչ օրս գործում Է: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել Է New York Times թերթը:

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսվել Է, երբ Facebook-ը ջանում Էր գերիշխող դիրք նվաճել սոցցանցերի շրջանում, եւ վերաբերել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Samsung-ը: Ինչպես նշել Է հրատարակությունը, կնքված համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնների եւ ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի պահանջների կատարումը:

Մասնավորապես, սմարթֆոններ արտադրողներն ստացել են ոչ միայն սոցցանցերի օգտարերերի, այլեւ նրանց ընկերների տվյալներն ստանալու հնարավորություն, ընդ որում առանց վերջիններիս համաձայնության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում