AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը կոչ է դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում

 
 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է: «Անընդունելի է խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Իհարկե, այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և բերի կոնկրետ եզրակացությունների և հետևությունների: Ես ուշադիր հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին: Ես այս ընթացքում մշտապես կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ և ամբողջական քննություն և դրանից անել նաև կազմակերպչական հետևություններ: «Ցուցարարների ներկայացուցիչների և Արցախի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխադարձ ըմբռնում հետագա իրադարձությունների ուղղության և տրամաբանության վերաբերյալ: Եվ հիմա, ըստ էության, ես կարծում եմ, որ եկել է մի փուլ, որ մեր հարգելի ցուցարարները Արցախի նախագահին պետք է հնարավորություն տան այդ պայմանավորվածությունները իրականացնել: Ակնհայտ է և հասկանալի, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այս շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց որոշակի կադրային և կազմակերպչական հետևություններ անելն է, ըստ էության, ստացվում է, որ խոչընդոտում է հետագա գործընթացների զարգացմանը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ շատ ճիշտ կլինի, եթե հիմա ցուցարարները հնարավորություն տան իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում: «Եվ, եթե իրադարձությունների հետագա ընթացքում պայմանավորվածություններն ի կատար չեն ածվում, հետևություններ չեն արվում, միայն այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որևէ բողոքի գործողություն: Արցախի իշխանություններն այսօրվա դրությամբ իրենք էլ հայտարարում են, որ շատ տրամաբանական են համարում, որ այս իրավիճակից պետք է հետևություններ արվեն, և այդ հետևությունների տրամաբանության հարցում, կարծես թե, ցուցարարների և իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն: Ես ամեն օր՝ մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակի վերաբերյալ, և այդ տեղեկացվածությունը ինձ թույլ է տալիս կոչ անել մեր սիրելի ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն ցույցը և հնարավորություն տան, որպեսզի Արցախի իշխանությունները իրականություն դարձնեն հենց ցուցարարների ներկայացուցիչների և իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Արցախի նախագահը ինձ հետ զրույցում վերահաստատել է իր հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն իրագործելու հարցում, և տվյալ պարագայում անհրաժեշտ է պարզապես այդ հնարավորությունը տալ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել, գնահատական տալ տեղի ունեցածին, որովհետև այս իրավիճակում առավել կարևոր է, որ խնդիրը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում:

«Համաձայնությունը կայացել է երկարատև, մանրամասն, հանդարտ, եղբայրական քննարկումների արդյունքում, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այն կոնկրետ քաղաքական փոփոխության ձևով տեսնելու իրավունքը: Ես այսպես եմ կարծում և իմ եղբայրական խնդրանքն է, որպեսզի Ստեփանակերտում այդ բողոքի գործողությունը դադարեցվի, առնվազն կասեցվի, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել պայմանավորվածությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս
ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են Թուրքայից պատասխանել են Փաշինյանին Բակո Սահակյանն այցելել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցության ցուցանիշն ամենացածրն է համապետական ընտրությունների պատմության մեջ Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը Թուրքիան սկսել է Տրապիզոնում սևծովյան ռազմաբազա կառուցել Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ. Փաշինյան «Ժամանակ». Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ «Ժամանակ». ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակ». Փափագում են գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ «Իրատես». «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը ավելի է խորացել «Հրապարակ». Արարատի մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի «Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը Սուրեն Շահվերդյանը հրաժարվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին Ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը. Զոհրաբ Մնացականյան Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan