«Ժամանակ». Վերադարձ՝ «Գազպրոմ Արմենիա»

«Ժամանակ». Վերադարձ՝ «Գազպրոմ Արմենիա»

«Ժամանակ» թերթը գրել է. «Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը կարող է վերստին նշանակվել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն: Հիշեցնենք, որ 2016թ. նա ՊԵԿ նախագահ նշանակվեց՝ լքելով «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ի դեպ, գլխավոր տնօրենի տեղակալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է: Եթե Հարությունյանը վերանշանակվի այդ պաշտոնում, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ «Գազպրոմ Արմենիան» Կարապետյան-Հարությունյան զույգի համար ընտանեկան կապալ է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում