«Ժամանակ». Ովքեր կզբաղեցնեն Սյունիքի և Արմավիրի մարզպետների պաշտոնները
05/06/2018 09:30
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ որպես Սյունիքի կամ Արմավիրի մարզպետի հավանական թեկնածու քննարկվում է ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի թեկնածությունը: Սյունիքի և Արմավիրի մարզպետների պաշտոնները շարունակում են թափուր մնալ, քանի որ այդ պաշտոններում թեկնածուներ պետք է առաջադրի «Ծառուկյան» դաշինքը:
Քիչ հավանական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարզպետ նշանակել մի մարդու, ում անունն անմիջականորեն է կապված 2008թ. մարտի 1-ի սպանդի կազմակերպման հետ:
Ավելացնենք նաև, որ Եպիսկոպոսյանը հեղինակություն չէր վայելում նաև ԱԱԾ-ում, որտեղ գործից անտեղյակի և խիստ կոռումպացվածի ու դավաճանի համբավ ուներ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում