Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջինն է Ռումինիայի բաց առաջնությունում
05/06/2018 10:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը հաջող է հանդես եկել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի ատլետիկայի բաց առաջնությունում կապանցի եռացատկորդ Աղասյանը 16,57 մ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը:
Լևոն Աղասյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում