«ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը. կա երկու զոհ

«ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը. կա երկու զոհ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Shamshyan.com: Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում