Եթե մենք շատերին չստիպենք դուրս գալ, ՀՀԿ խմբակցությունում 54 հոգի կմնա. Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)

Եթե մենք շատերին չստիպենք դուրս գալ, ՀՀԿ խմբակցությունում 54 հոգի կմնա. Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Մենք որևէ մեկի գնալը հիվանդագին կամ ցավագին չենք տանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին։

Նա ընդգծեց, որ իրենք որևէ մեկից կառչած չեն, և յուրաքանչյուրն ազատ է գնալ։

«Ֆելքիս Ցոլակյանն ինքն է խնդրել, որ մնա խմբակցությունում։ Մենք նրան հորդորել ենք, որ եթե կլինեն կրկնություններ,այսինքն՝ ոչ համահունչ մեր քաղաքական մոտեցումներին, մենք այդ հարցը կվերանայենք, և ինքը մտածել է, որ ավելի լավ է գնա դիմում գրի։
Ցոլակյանն արդեն իսկ ամսի 8-ից խմբակցության անդամ էր սիրողական մակարդակով, իսկ ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին, նա չի հեռացրել, մենք հեռացրել ենք նրան», – նկատեց Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե ի վերջո քանի պատգամավոր կմնա ՀՀԿ խմբակցությունում, Բաղդասարյանը նշեց.

«Եթե մենք շատ չստիպենք, որ գնան, 54 հոգի կմնա»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ աշխարհում նման երևույթ չի եղել, երբ իշխանություն ունենա մի քաղաքան ուժ, ԱԺ-ում մեծամասնություն՝ մեկ այլ։

«Սա խոսում է Հանրապետականի միասնականության մասին, որը մենք նորմալ ենք համարում», – հավելեց Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Ֆելիքս Ցոլակյանը երեկ լքել է ԱԺ Հանրապետական խմբակցությունը։ Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությանը ՀՀԿ-ից կողմ էր քվեարկել միայն Ֆելիքս Ցոլակյանը։

Նախորդ շաբաթ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին էր հայտնել նաև Շիրակ Թորոսյանը։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը ևս հայտնել էր ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին

Հետևեք մեզ նաև Telegram-ում