ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները անդրադարձել են նաև Գյուլենի արտահանձնման հարցին

ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները անդրադարձել են նաև Գյուլենի արտահանձնման հարցին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիական Մանբիջում համատեղ գործություններ իրականացնելու հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Մևլութ Չավուշօղլուի հաղորմամբ՝ hանդիպման ժամանակ, բացի Մանբիջում իրականացվելիք գործողություններից, կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիային արտահանձնման հարցը:

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ Մանբիջում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողություններն իրականացվելու են 3 փուլով:

«Գործողությունների ժամանակ սկզբում քուրդ զինյալներն ամբողջովին հեռացվելու են տարածքից, հետո թուրք-ամերիկյան միացյալ զինված ուժերը քայլեր են իրականացնելու այդտեղ անվտանգության ապահովման համար, ապա իրականացվելու է Մանբիջի վերաբնակեցում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում