Ադրբեջանի խանութներից մեկում հայկական դրոշով ակնոցը հերթական հիստերիայի առիթ է դարձել

Ադրբեջանի խանութներից մեկում հայկական դրոշով ակնոցը հերթական հիստերիայի առիթ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ադրբեջանի Խըրդալան քաղաքի խանութներից մեկում հայկական դրոշի նկարով արևային ակնոցի առկայությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանցի հաճախորդների շրջանում:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Xəzər TV-ն:

Հաճախորդն, ով նկատել էր ակնոցը, նկարել և տեղադրել է սոցցանցերում, ինչը բացասական արձագանքների առիթ է հանդիսացել նաև համացանցում:

Խանութի տերը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հայկական դրոշի պատկերով ակնոցի առկայության մասին և որ ակնոցն արդեն հանվել է վաճառքից:

«Մենք տեղյակ չենք եղել հայկական դրոշով ակնոցի մասին»,-նշել է խանութի տերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում