«Հրապարակ». Ոստիկանության «աստվածավախ զորավարը»

«Հրապարակ». Ոստիկանության «աստվածավախ զորավարը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։ Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ։ Մեր լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է նաև այդ անկյունը։

«Ես իմն ունեմ ու կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է ունենա»,- ասել է Օսիպյանը՝ պարզաբանելով, որ իրենը ոչ թե «մատուռ» է, այլ սրբապատկերներով և Աստվածաշնչով անկյուն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում