ՀՀ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ 17.05.2018թ. «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ուսումասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա, ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով սույն թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած 1-ին և 2-րդ հայտատու ընկերություններին:&nb! sp;

Արդյունքում հաղթող է ճանաչվել 3-րդ տեղ զբաղեցրած և շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Ի դեպ, նշված գումարը համարժեք է եղել առաջին հայտատու ՍՊԸ-ի ներկայացրած պայամանագրային արժեքով 50 հազար հատ շապիկի կամ 80 հազար հատ կիսավարտիքի գնին։

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում