«Հրապարակ». Գործարարները պատրաստ են բոլոր հարկերը ըստ օրենքի վճարել

«Հրապարակ». Գործարարները պատրաստ են բոլոր հարկերը ըստ օրենքի վճարել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում գործարարները ևս փոխվում են: Մեզ տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի հայտարարած կոռուպցիոն պայքարին զոհ չդառնալու մտավախությամբ և օրինական դաշտում աշխատելու ցանկությամբ այս օրերին մի շարք տնտեսվարողներ ստվերից տեղափոխվում են բաց հարկային դաշտ: Նրանք արագ-արագ գրանցում են բոլոր աշխատակիցներին, պատրաստ են բոլոր հարկերն ըստ օրենքի վճարել, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում:

«Ի՞նչ տարբերություն, նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք, թող ատկատ չվերցնեն, մենք էլ մաքուր կաշխատենք, բոլորին կգրանցենք, սաղ հարկերը կտանք»,- ասաց գործարարներից մեկը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում