«Ժամանակ». Մարզպետների նշանակման հարցում դեռ կոնսենսուս չկա

«Ժամանակ». Մարզպետների նշանակման հարցում դեռ կոնսենսուս չկա

«Ժամանակ» թերթը գրել է. «Շարունակում են թափուր մնալ Արմավիրի և Սյունիքի մարզպետների պաշտոնները: Ըստ պայմանավորվածության՝ այդ մարզերում մարզպետներ պետք է նշանակի «Ծառուկյան» դաշինքը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը և Փաշինյանը չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր թեկնածուների շուրջ: Թե դեռ որքան է շարունակվելու այս անորոշությունը՝ դժվար է ասել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում