AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում բիզնես միջավայրն իրապես ազատ է. Արարատ Միրզոյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանում բիզնես միջավայրն իրապես ազատ է, նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություններ են բացվում ներդրումների համար:

Այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց Երևանում անցկացված Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի ժամանակ:

«Ավանդաբար ընդունված է եղել ասել, որ այլ երկրների գործարարները հետաքրքրված չեն Հայաստանում ներդրումներով, ինչն առաջին հերթին պայմանավորված է եղել ոչ թափանցիկ, ոչ մրցակցային միջավայրով: Դա նաև պայմանավորված է եղել ոչ անկախ դատարաններով: Խնդիր է եղել նաև կապված իշխանության ներկայացուցիչների անձնական բիզնես շահերի հետ, ինչը հսկայական խոչընդոտ է առաջացրել ազատ մրցակցության համար: Ես այսօր պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ անկախ դատարանների, ոչ մրցակցային շուկայի խնդիրը մեկ օրում լուծված է»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չունեն սեփական բիզնես հետաքրքրություններ, հետևաբար չի լինելու խոչընդոտ այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում ունեն բիզնես շահեր: Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն արդեն մեկ ամիս է չեն միջամտում և առաջիկայում էլ չեն միջամտելու դատական իշխանությունների գործերին:

«Բիզնես միջավայրն այլևս ազատ է, այն կարող է ապրել իր կանոններով և կարող է հանգիստ մրցակցել, դիմել դատարան: Սա է այն գլխավոր ուղերձը, որ ուզում եմ փոխանցել բիզնես ֆորումի մասնակիցներին, այլ երկրների բիզնեսին»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Առաջին փոխվարչապետը նշեց, որ հայ-բրիտանական համագործակցությունը չիրացված մեծ ներուժ ունի, և հիմա իրական հնարավորություններ են բացվել դրա իրացման համար:

Երևանում անցկացվեց Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողով, որը կազմակերպել էր Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը՝ Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համագործակցությամբ: Բրիտանական 10 բիզնես ընկերություն, որոնք Հայաստան են այցելել Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ, պետական կառույցների և բիզնես ընկերությունների ավելի քան 100 ներկայացուցչի հետ քննարկեցին առևտրի և ներդրումների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններ:

Լրահոս
ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրգործ Արթիկի ավագանին զրկեց Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց Դրախտիկի միջնակարգ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ ՀՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց 1.4 մլրդ դրամ է փոշիացվել Մենք պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու հիմնավորումը Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի արձագանքը զինվորներին չհասած արկղի մասին «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ. հարուցվել է քրգործ «Ելք»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը Այս պահին նման բան չկա. Արթուր Գևորգյանը չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը Ալոն ու Մասիվցի Անդիկը ձերբակալվել են Իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյանի խոսքը կալանավորումից առաջ (տեսանյութ) Ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ. Իշխան Սաղաթելյան «Սպառնում են ինձ մորթել, կտոր-կտոր անել». Մանվել Գրիգորյանի փաստաբանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Եթե որեւէ մեկը փորձի արատավորել իմ անունը, պաշտպանելու եմ պատիվս դատարանում Ազգային անվտանգությունը իրանց ամեն ինչով շատ շնորհքով ներխուժեց մեր բնակարան. Առաքել Մովսիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan