Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով 4 անձ կալանավորվել է
07/06/2018 13:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների` Վարդան Ղարամյանն Արցախի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում