AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի լուծումների որոնմանը. Լավրովը կառուցողական է որակում Մնացականյանի հետ հանդիպումը

 
 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարում: Այս մասին Լավրովն ասաց հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ նշելով, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն:

Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը՝ այդ թվում և բարձրագույն մակարդակում: «Կարևոր համաձայնություններ են ձեռքբերվել մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Խորհրդարանական մակարդակով ևս շփումներ են տեղի ունենում: Երկու օր առաջ աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նա մասնակցել է պառլամենտարիզմի զարգացման հարցերով միջազգային ֆորումին»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում խոսվել է նաև առևտրատնտեսական համագործակցության մասին: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը: Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 30 տոկոսով ավելացել է: Դրական դինամիկան ներկայում ևս շարունակվում է: Առաջին եռամսյակում առևտրաշրջանառության աճը հասել է գրեթե 40 տոկոսի: Մենք համաձայն ենք, որ նման բարձր ցուցանիշները հնարավոր են դարձել նաև այն առավելությունների շնորհիվ, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ում մեր երկրների անդամակցությունը»,- նկատեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են երկրում բոլոր օտարերկրյա ներդրումների 35 տոկոսը. ներկայում Հայաստանում գործում է ռուսական կապիտալով շուրջ 2200 ընկերություն:

Նախարարները քննարկել են նաև համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում և էներգետիկ, բանկային ու հեռահաղորդակցության ոլորտներում: Լավրովի համոզմամբ՝ այդ ոլորտներում հաջողությանը կնպաստեն նաև տնտեսական ու ռազմատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները:

«Շատ կարևոր ու օգտակար փոխգործակցություն է հաստատվել հումանիտար ոլորտում: 2017 թվականի դեկտեմբերին Գյումրիում սկսել է աշխատանքը Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի մասնաճյուղը: Ռուսաստանում սովորում են Հայաստանի շուրջ 5500 քաղաքացի, որոնցից 1500-ը դաշնային բյուջեի հաշվին»,- նշեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանում գործում են ռուսական բուհերի 8 մասնաճյուղեր, որտեղ սովորում են 3500 ուսանողներ: «Մենք սերտ համագործակցում ենք ու կոորդինացնում ենք մեր գործողությունները միջազգային արենայում: Այսօր ուսումնասիրել ենք այն պրակտիկ խնդիրները, որոնք այս համատեքստում կանգնած են մեր ներկայացուցիչների առաջ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի հարթակներում: Հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր աշխատանքին Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում, որի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին Հայաստանում»,- ասաց Լավրովը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաև Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: «Ռուսաստանը ինչպես Երևանի ու Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- հայտարարեց Լավրովը:

Նա իր գոհունակությունը հայտնեց բանակցությունների արդյունքներից: «Վստահ եմ, որ դրանք կնպաստեն Հայաստանի ու ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների հետագա առաջընթացին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լրահոս
Գեղարքունիքի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՔՊ-ի առաջադրած թեկնածուները հաղթել են Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Маленький принц войны Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել «Փաստ». ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել «Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա Ստամբուլում հոկտեմբերին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan