AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում մեկ շաբաթում 45 երկրաշարժ է գրանցվել

 
 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը գրանցված երկրաշարժերից 65-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 45-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնցից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 6-ին, ժամը 17:07-ին, M=4.3, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում` 5-6, Գյումրիում` 3-4 և Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 30-ից ավելի հետցնցում, որոնցից 3-ը` համապատասխանաբար 2.5, 3.1 և 2.9 մագնիտուդով զգացվել են Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ Սեյսմիկ անվտանգության դեպարտամենտից:

Հայաստանում զգացված ստորգետնյա ցնցումներից է նաև hունիսի 5-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով M=5.5 մագնիտուդով երկրաշարժը, որը երկրի մակերևույթին արտահայտվել է 7-8 բալ ուժգնությամբ: Հայաստանի Հանրապետության՝ Տավուշի մարզում այն զգացվել է 4-5, Լոռու և Գեղարքունիքի մարզերում՝ 3-4, Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզերում, Երևանում` 2-3 և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 4 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ:

Տարածաշրջանում մայիսի 31-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք: Իրանի տարածքում տեղի է ունեցել 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Մայիսի 31-ին և հունիսի 3-ին` 4 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Քոթուր քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Խոյ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հունիսի 2-ին՝ 4 բալ ուժգնությամբ, 3-ին` 3-4 և 4-5 բալ ուժգնությամբ, 5-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ և 7-ին` 3 բալ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Ահար քաղաքից 35 կմ շառավղով սահմանափակված տարածքում:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Լրահոս
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանում ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից Ուկրաինայում ադրբեջանցիներից կազմված զինված հանցախումբ է վնասազերծվել Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը Սվիտալսկին Հայաստանի կառավարության առաջնահերթությունները բավարար է համարում ԵՄ-ի հետ առևտրի և ներդրումների զարգացման համար Իրանում Ահվազի ահաբեկչության գործով 22 մարդ է ձերբակալվել Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր Մերկելը ներկա չի լինի Էրդողանի այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն «Ժամանակ». Ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ «Իրատես». Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից «Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին «Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan