AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար շարունակում են հենման կետեր լինել. ՀՀ ԱԳ նախարար

 
 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Այս մասին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում խոսվել է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցերից: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին: Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա: Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում: Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,- հայտարարեց Մնացականյանը:

Նա հայտնեց, որ Լավրովի հետ հանդիպմանը ընդգծվել է հայկական կողմի հստակ տրամադրվածությունը՝ զարգացնելու բազմակողմ գործընկերային փոխգործակցությունը:

«Հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը: Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այդ համագործակցությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք առկա են 1997թ. Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ երկու ժողովուրդների միջև փոխադարձ կապերը մշտապես բարեկամության, փոխըմբռնման, անկեղծ հարգանքի, փոխադարձ աջակցության օրինակ են եղել:

«Մեր հարաբերություններում առկա ինտենսիվությունն ու խորությունն իսկապես պարտավորեցնում են նոր ջանքեր գործադրել դրանց շարունակականությունն ապահովելու համար»,- հայտարարեց նա:

Մնացականյանն ընդգծեց, որ կողմերը մտադիր են ավելի խորացնել ու ընդլայնել սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակում: «Այս մտադրություններն արդեն հնչել են ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Ուրախ ենք, որ այս հանդիպումների դինամիկան պահպանվում է, ակնկալում ենք նոր հանդիպումներ մոտ ապագայում»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով ՌԴ հետ հարաբերությունների կարևորությունը

Նա շնորհակալություն հայտնեց Լավրովին ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար՝ նշելով. «Սպասում ենք Ձեզ Երևանում»:

Լրահոս
Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել... Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan