Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ առանց կոռուպցիան արմատախիլ անելու արդյունաբերություն և տնտեսություն չի լինի

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ առանց կոռուպցիան արմատախիլ անելու արդյունաբերություն և տնտեսություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետությունն ի՞նչ պետք է անի. պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի մարդիկ աշխատելու, եկամուտ ունենալու հնարավորություն ունենան, և մենք ասում ենք, որ այդ բոլոր հնարավորությունները կստեղծենք: Սակայն արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի: Եթե այդ պայմանները ստեղծենք, արդյունաբերությունն իր տեղը կգտնի, մյուս ոլորտն՝ իր տեղը, և տնտեսությունը, շուկան ինքը իր պահանջները կթելադրի: Այնտեղ, որտեղ հնարավոր է շահույթ ստանալ՝ այդ շահույթն անտեր չի մնա: Սա է մեր փիլիսոփայությունը»,- հավելեց գործադիրի ղեկավարը:

Փաշինյանը փաստեց՝ այս կառավարությունը չի տապալվելու, ժողովուրդը չի տապալվելու, հեղափոխությունը չի տապալվելու, Հայաստանի Հանրապետությունն իրոք լինելու է ազատ, իրոք ժողովրդավարական, իրոք օրենքի իշխանություն ունեցող երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում