«Հրապարակ». Նախագահականում դժգոհում են աշխատանքային պայմաններից

«Հրապարակ». Նախագահականում դժգոհում են աշխատանքային պայմաններից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից․ «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանորոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար․ սաունաներ են, լողավազաններ, մարզասրահներ։ Ճաշարան չունենք, օդափոխության համակարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած՝ բաց տարածքում»։

Կարո՞ղ է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզիդենցիայից» մեկը՝ Բաղրամյան 26-ը, տրամադրի ձեզ. «Ոչ, Արմեն Սարգսյանը չի նախընտրում Բաղրամյան 26-ը, համարում է, որ այնտեղ աուրան շատ ծանր է, գտնում է, որ այստեղ աուրան լավն է, մանավանդ որ շենքը գտնվում է Մատենադարանի կողքին։ Նախագահը պարզապես ցանկանում է, որ բյուջեից փող հատկացվի շինարարության համար, որ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում