AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ-ում շրջանառության մեջ է դրվել ՀՀ քաղաքացիների հայկական վարորդական իրավունքը ճանաչելու նախագիծ

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև հայտնեց, որ խնդրի մասին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այժմ զբաղվում է այդ հարցով, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծն ընդունվի Պետական դումայի կողմից և Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքները ճանաչվեն: «Հարյուրավոր նամակներ եմ ստանում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քաղաքացիներից, ովքեր այնտեղ արտագնա աշխատանքի մեջ են, ովքեր հայկական վարորդական իրավունքով տաքսի ծառայություններում կամ այլ ոլորտներում են աշխատում, որովհետև հունիսի 1-ից ըստ Ռուսաստանի նոր օրենքի` հայկական վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս չեն կարող պայմանագրով Ռուսաստանում աշխատել: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր խորհրդարանը նոր էր ձևավորվել, աշխատանքային այցով բարեկամական խմբի կազմում եղանք Ռուսաստանում` ես, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը: Մենք հանդիպումներ ունեցանք Դումայում, ես անձամբ խնդիրը բարձրացրել եմ, այն ժամանակ մեզ մոտ ստացվեց և մեկ տարով հետաձգվեց օրենքի ընդունումը»,- մանրամասնեց Մարուքյանը:

Նա նշեց, որ վերջերս կրկին սկսել են նամակներ ստանալ, որովհետև արդեն այս տարվա հունիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտել: «Այնուհետև ես դիմեցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առ այն, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է ճանաչել Հայաստանի ծառայությունները, աշխատուժը և դրա շրջանակում չի կարող չճանաչել մեր վարորդական իրավունքը: Դրանից հետո ես ստացել եմ պատասխան նամակը, որում մեզ ասում են, որ ԵԱՏՄ պայմանագիրը ճանաչում է կրթական փաստաթղթերը, բայց վարորդական իրավունքը կրթական փաստաթուղթ չէ, ուստի չեն ճանաչում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված պատասխան նամակում ասել են, որ դա երկկողմ հարաբերությունների խնդիր է և հենց երկկողմ հարաբերությունների լույսի ներքո պետք է երկու պետությունների միջև լուծում ստանա:

«Նաև մեզ տեղեկացրել են, որ արդեն իսկ կա օրենքի նախագիծ, որով հարցը պետք է լուծվի, և Հայաստանում տրված վարորդական իրավունքը ճանաչվելու է Ռուսաստանում: Սակայն օրենքի նախագիծը հիմա ՌԴ-ում շրջանառության մեջ է դրված պետական հաստատություններում: Խորհրդարանական հարթակում մենք ինչ կարողացել՝ արել ենք, հիմա հարցը կառավարությունների մակարդակում է քննարկվում: Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, Արարատ Միրզոյանը և մեր մյուս փոխվարչապետներից մեկը նույնպես այս հարցով զբաղվում են»,- եզրափակեց Մարուքյանը:

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan