Հայաստանում կարճատև անձրևները կշարունակվեն

Հայաստանում կարճատև անձրևները կշարունակվեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 8-ին, 11-13-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսին 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 8-ին, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: 9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում