Ավստրիայի իշխանությունները կփակեն յոթ մզկիթ եւ երկրից կարտաքսեն 60 իմամի

Ավստրիայի իշխանությունները կփակեն յոթ մզկիթ եւ երկրից կարտաքսեն 60 իմամի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը հայտարարել Է, որ երկրի իշխանություններն ստուգման արդյունքներով մտադիր են փակել յոթ մզկիթ եւ երկրից արտաքսել 60 իսլամական քարոզիչների:

Այդ մասին հունիսի 8-ին հայտնել Է Süddeutsche Zeitung թերթը: «Այն հասարակությունները, որոնք գոյություն ունեն ավանդական ավստրիական հասարակության հետ զուգահեռ, քաղաքականության մեջ իսլամը, ինչպես նաեւ արմատականացումը տեղ չունեն մեր երկրում»,- մեջբերում Է հրատարակությունը Կուրցի խոսքը:

Թերթի տվյալներով՝ չորս մզկիթ կփակվի Վիեննայում, երկուսը՝ Վերին Ավստրիայում եւ եւս մեկը՝ Կարինտիայի ֆեդերալ երկրամասում: Դրանց թվում Է «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության մզկիթը:

Այս քայլը ձեռնարկվել Է արտասահմանից մզկիթների գործունեության ապօրինի ֆինանսավորման, ինչպես նաեւ այն քարոզչության հետաքննությունից հետո, որը հակասում Է Ավստրիայի Սահմանադրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում