«Սարի թաղի» գործով 4 ամբաստանյալներ կալանքից ազատ են արձակվել

«Սարի թաղի» գործով 4 ամբաստանյալներ կալանքից ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Սարի թաղի» գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունները դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը:

«Սարի թաղ»-ի գործով պաշտպանյալիս` Հրայր Իսախանյան.-ի և մյուսների` Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոց, փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով` ստորագրություն չհեռանալու մասին: Անդրանիկ Քյոսեյանի դեպքում կիրառվեց գրավ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում