AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից. Արցախի ԱԳՆ

 
 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի գնահատականներն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նրա հայտարարությունը այն մասին, որ Արցախի բնակիչները «Ադրբեջանի քաղաքացիներ են»:

-Արցախի բնակիչները հանդիսանում են անկախ ինքնիշխան պետության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ և երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի քաղաքացիներ:

Ավելին, Ադրբեջանը չունի բարոյական իրավունք` Արցախի բնակիչներին համարել այն պետության քաղաքացիներ, որն իր ստեղծման օրվանից ահաբեկման, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների նպատակաուղղված քաղաքականություն էր վարում՝ ձգտելով Արցախի ժողովրդին զրկել ոչ միայն կյանքից, այլև հայրենիքից:

Արցախի քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրական վերաբերմունքի վերջին արտահայտումներից մեկն է 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ նույն պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Արցախում «քաղաքացիական բնակչություն չկա» և «այն կողմում միայն դաշտ է և զինվորականներ»` փորձելով արդարացնել Արցախի խաղաղ բնակչության սպանությունները:

Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից:

Լրահոս
Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել... Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով» Էդուարդ Շարմազանով.«Ինչպե՞ս կարել է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գնալով գահավիժում է» Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը «168 Ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…» «Փաստ». Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել «Ժողովուրդ». Առողջապահության նախարարի՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահի թեկնածուն 7 կողմ ձայնով չի ընտրվել «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից «Իրատես». Փոփոխություններ տեղի կունենան ոստիկանությունում, ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները «Հրապարակ». Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Ժամանակ». Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ «Հրապարակ». Վանեցյանի քենակալը նոր կառավարության անդամ չնշանակվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan