«Հրապարակ». Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները նույնպես մասնակցել են Հովտաշատ գյուղի միջադեպին

«Հրապարակ». Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները նույնպես մասնակցել են Հովտաշատ գյուղի միջադեպին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական անհնազանդության օրերին՝ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հովտաշատ (Մեյմանդար) գյուղում տեղի ունեցած միջադեպին ակտիվ մասնակցություն են ունեցել Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վարդան Վարդանյանի հետ։

Նա անձամբ մասնակցել է ցուցարարների և Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջև ծեծկռտուքին և անգամ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։ Սակայն ամեն ինչ արել է, որ իր դեմ վկայություններ չլինեն, ու ջրից չոր է դուրս եկել։ Մայիսի 25-ին, նոր ոստիկանապետի որոշմամբ, նա Մասիսի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխվել է Էրեբունի համայնքի ոստիկանապետ։ Խոսվում է, որ այդ տեղափոխությանը հասնելու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը։

Հիշեցնենք, որ այդ օրը անհայտ անձինք ծեծել էին ցուցարարներին, որոնք ցանկացել էին ճանապարհ փակել: Ապա կրակել էին ցուցարարներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում