Ադրբեջանական կողմի խնդրանքը ՀՀ զինված ուժերին

Ադրբեջանական կողմի խնդրանքը ՀՀ զինված ուժերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սույն թվականի հունիսի 6ին և 7 ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին։

Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում