Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը շփման գծում խախտել է 200 անգամ

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը շփման գծում խախտել է 200 անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում