Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու

Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու: Ինչպես տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության կայքից, այս մասին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը նշել է նախարարության աշխատակազմի առողջապահական պետական գործակալության աշխատակիցների հետ ժողովի ժամանակ:

«Դա անձամբ նախարարի և նախարարության հստակ դիրքորոշումն է: Իմ կողմից հավելեմ՝ բուժական հաստատությունների ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա նոր Հայաստանի հստակ դիրքորոշումն է, և յուրաքանչյուր ապօրինություն կասեցվելու է օրենքով»,- հայտարարել է փոխնախարարը՝ այդպիսով վերահաստատելով համակարգում արմատական փոփոխություններ անելու նախարարի նպատակադրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում