Ցորենի արտին Ալիևի մոտենալու համար դաշտն ասֆալտապատել են

Ցորենի արտին Ալիևի մոտենալու համար դաշտն ասֆալտապատել են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-ին մասնակցել է «Ագրոպարկի տարածաշրջան» գյուղատնտեսական շրջանի բացմանը Գերանբոյում, սակայն նրա այցելության զավեշտալի լուսանկարները համացանցում տարածվել են միայն օրերս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն հայտնում է, որ միայն նրա համար, որ Ադրբեջանի նախագահը հասնի ցորենի դաշտին ու ձեռք տա հասկերը, ստիպված են եղել տարածքն ասֆալտապատել ընդհուպ մինչև հացահատիկային կուլտուրայի դաշտի եզրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում