Հռոմի Պապը կոչ է արել «էներգիայի ծարավը» չհագեցնել աղքատության աճի, բնական ռեսուրսներն անխնա ծախսելու հաշվին

Հռոմի Պապը կոչ է արել «էներգիայի ծարավը» չհագեցնել աղքատության աճի, բնական ռեսուրսներն անխնա ծախսելու հաշվին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հռոմի Պապը էներգետիկ խոշոր ընկերություններին կոչ է արել «էներգիայի ծարավը» չհագեցնել աղքատության աճի, բնական ռեսուրսներն անխնա ծախսելու հաշվին: Այս մասին Հռոմի Պապը նշել է Վատիկանում կայացած կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովին, որին մասնակցում էին էներգետիկ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հռոմի Պապը բարձրացրել է օդի, ջրերի աղտոտվածության խնդիրը, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցերը և ընդգծել, որ դա էներգիայի ծարավը հագեցնելու հետևանք է, ինչը լուրջ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:

«Անթույլատրելի նման մոտեցումը, այն բերում է աղքատության ավելացման, ջրային պաշարների նվազեցման և այլ խնդիրներ: Դա մարտահրավեր է »,-ասել է Հռոմի Պապը: Նա կարևորել է էներգետիկայի աղբյուրների դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի զարգացման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում