ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների մասնակիցների թիվը հրապարակելու է երեքժամյա պարբերականությամբ

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների մասնակիցների թիվը հրապարակելու է երեքժամյա պարբերականությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Տեղական ինքնակառավարման մարմինների հունիսի 10-ին կայացող ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում՝ www.elections.am։ 

Հաղորդագրության մեջ նար նշված է. «Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Նշված համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է թվով 29 տեխնիկական սարքավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում