Ադրբեջանում բամբակի տնկարաններում աշխատող 24 մարդ թունավորվել է թունաքիմիկատներից

Ադրբեջանում բամբակի տնկարաններում աշխատող 24 մարդ թունավորվել է թունաքիմիկատներից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Սմադաքենդ գյուղի բամբակի տնկարաններում աշխատող 24 մարդ թունավորվել է թունաքիմիկատներից:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հոսպիտալացվածներից 22-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում