Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վեճի պատճառով նետվել է պատուհանից
11/06/2018 12:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 14-ամյա աղջիկը մոր հետ վիճելուց հետո նետվել է 11-րդ հարկից:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Տեղեկության համաձայն՝ Ֆիդան Իլհամ գըզը Թալիբովան մորից խնդրել է նրա հեռախոսը, ապա մերժում ստանալուց հետո վիճել մոր հետ և նետվել պատուհանից:
Երջանիկ պատահականությամբ աղջիկն ընկել է շենքի դիմաց կայանված մեքենայի վրա, ինչն էլ փրկել է նրա կյանքը:
Աղջիկը հոսպիտալացվել է, և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բաքվի ոստիկանությունը դեպքի հետ կապված քննություն է իրականացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում