Ո՞ր փոխնախարարներն են վերանշանակվել իրենց պաշտոններում, ովքեր են նորերը. վարչապետը նշանակումներ է կատարել

Ո՞ր փոխնախարարներն են վերանշանակվել իրենց պաշտոններում, ովքեր են նորերը. վարչապետը նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր գերատեսչությունների մի խումբ փոխնախարարների վերանշանակել է իրենց պաշտոններում:

Վարչապետի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը, Սուրեն Քրմոյանը և Վիգեն Քոչարյանը վերանշանակվել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալների պաշտոնում: Արթուր Հովհաննիսյանը կշարունակի կատարել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները:

Վարչապետի որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արա Նազարյանը:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։

Վաչե Տերտերյանը վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Կարեն Իսախանյանը:

Վարչապետի որոշմամբ նաև նոր փոխնախարարներ են նշանակվել: Մասնավորապես, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ է նշանակվել Արամ Թանքարյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի Դավիթ Գևորգյանը: Լուսինե Առաքելյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, Արտակ Ասատրյանը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Տիգրան Արզումանյանը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում