Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կլինեն ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կլինեն ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է հունիսի 14-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը:

Աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը հունիսի 14-ին տեղի է ունենալու Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում՝ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային թիմերի հանդիպումից առաջ՝ հանդիսավոր միջոցառմամբ:

Արդեն հայտնի է, որ Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը մասնակցելու է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի՝ Մոսկվա այցի մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չհստակեցնելով, սակայն, այցի ծրագիրը:

Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացումն առաջին միջոցառումն է, որին կմասնակցեն միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում