Երևանում կխաղան Ռիվալդոն, Կաֆուն, Ջորկաեֆը և այլոք

Երևանում կխաղան Ռիվալդոն, Կաֆուն, Ջորկաեֆը և այլոք

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանում կայանալիք լեգենդների խաղի տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 12-ից:

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերը կարժենան 5 000-25 000 դրամ:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք:

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում