Դավիթ Տոնոյանը կարևորել է ԵԽ օժանդակությամբ ԶՈՒ-ում իրականացվող մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը

Դավիթ Տոնոյանը կարևորել է ԵԽ օժանդակությամբ ԶՈՒ-ում իրականացվող մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը: Դավիթ Տոնոյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացումը:

Նատալիա Վուտովան իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու ԵԽ երևանյան գրասենյակի հանձնառությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում