200 կմ երկարությամբ կենդանի շղթա. Բասկերի երկրի բնակիչներն ավելի շատ անկախություն են պահանջում

200 կմ երկարությամբ կենդանի շղթա. Բասկերի երկրի բնակիչներն ավելի շատ անկախություն են պահանջում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Բասկերի երկրի՝ Իսպանիայի հյուսիսի ինքնավար տարածաշրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ ավելի շատ անկախության պահանջով, տեղեկացնում Է BBC-ին: Շղթան ձգվում Է Իսպանիայի հյուսիսի Սան-Սեբաստյան եւ Բիլբաո քաղաքներից մինչեւ Բասկերի երկրի մայրաքաղաք Վիտորիա, որտեղ գտնվում Է նրա խորհրդարանը:

Տարածաշրջանն ավելի բարձր աստիճանի ինքնակառավարում ունի, քան Կատալոնիան, որն ակտիվորեն ձգտում Է անկախության հասնել Մադրիդից:

Վերջին տարիներին Բասկերի երկրում անկախության գաղափարին աջակցությունը փոքր-ինչ թուլացել Է: Այնուամենայնիվ, շատերն են կարծում, որ բնակչությունը պետք Է իրավունք ունենա հանրաքվե անցկացնել Մադրիդի հետ իր ապագա հարաբերությունների հարցի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում