Երևանի ավագանու առաջիկա նիստում հնարավոր է լուծարվի «Երևան» հիմնադրամը

Երևանի ավագանու առաջիկա նիստում հնարավոր է լուծարվի «Երևան» հիմնադրամը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատի են տվել Երևան հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար:

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: «Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին»,-գրել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել: «Դատարանին նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»,-հավելել է Հարությունյանը:

Երևան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է:

Երևանի ավագանու հերթական նիստը նախատեսված է հունիսի 26-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում դեռևս նիստի օրակարգը կցված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում