Զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում