AM | RU
USD
EUR
RUB

Վերսկսվել են Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

 
 

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք ընդհատվել էին 2015 թվականին, այս տարվա ապրիլից վերսկսվել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Վաչագան Խաչատրյանը, միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշքներից մեկը համարվող Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին 2012 թվականից: 2013-2015 թվականների ընթացքում եկեղեցին նկատելիորեն վերականգնվել է, կատարվել են լայնածավալ աշխատանքներ: Սակայն հետագայում պատմական հուշարձանի վերականգնման հովանավորի պարտավորությունը ստանձնած կազմակերպությունը դադարեցրել էր շինաշխատանքների հետագա ֆինանսավորումը: Սակայն այս տարվա գարնանից արտերկրում բնակվող մի խումբ նորատուսցիներ եկեղեցու հետագա շինարարությունը ֆինանսավորելու ցանկություն են հայտնել:

«Սուրբ Աստվածածինը վերջնական տեսքով վերականգնելու համար դեռեւս հարկավոր է կառուցել թմբուկի գմբեթարդը եւ վեղարը, ամբողջական ծածկերը, հատակը եւ Սուրբ խորանը, կատարել արտաքին բարեկարգման աշխատանքներ: Հուսանք, որ այս տարվա ընթացքում ավարտին կհասցնենք կիսատ մնացած աշխատանքները, եւ Սուրբ Աստվածածին եկեղեցին հազարամյակների խոնարհված վիճակից ու լռությունից հետո իր նորոգ դռները կբացի հավատացյալների, ինչպես նաեւ բազմաթիվ ուխտավորների եւ զբոսաշրջիկների առաջ»,-պատմեց համայնքի ղեկավարի տեղակալը:
Այս նշանավոր հուշարձանի վերականգնումը մեծապես կխթանի տուրիզմի զարգացումը Նորատուսում եւ ընդհանրապես Գեղարքունիքի մարզում:

Լրահոս
Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ. Փաշինյան «Ժամանակ». Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ «Ժամանակ». ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակ». Փափագում են գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ «Իրատես». «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը ավելի է խորացել «Հրապարակ». Արարատի մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի «Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը Սուրեն Շահվերդյանը հրաժարվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին Ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը. Զոհրաբ Մնացականյան Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan