Սինգապուրը հասկանալ Է տվել, որ երկիրը վճարել Է հյուրանոցում Կիմ Չեն Ընի մնալու վարձը

Սինգապուրը հասկանալ Է տվել, որ երկիրը վճարել Է հյուրանոցում Կիմ Չեն Ընի մնալու վարձը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սինգապուրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վիվիան Բալաքրիշնանը հունիսի 11-ին Մեծ Բրիիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում հասկանալ Է տվել, որ իր երկիրը վճարել Է St. Regis հյուրանոցում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նրա պատվիրակության մնալու վարձը,:

Լրագրողի ուղղակի հարցին, թե «Սինգապուրի կառավարությունը վճարել Է արդյոք հյուրանոցում մնալու վարձը», Բալաքրիշնանը փոքր-ինչ խուսափողաբար Է պատասխանել: «Դա հյուրասիրություն Է, որը մենք ցույց կտայինք ամեն դեպքում, եւ (գագաթնաժողովի անցկացման ծախսերն) ամեն դեպքում վարչապետի հնչեցրած բյուջեի շրջանակներում են»,- հայտարարել Է Սինգապուրի արտգործնախարարության ղեկավարը:

Ավելի վաղ վարչապետ Լի Սյան Լունը նշել Է, որ Սինգապուրի իշխանություններն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի կազմակերպման համար տրամադրել են շուրջ 20 միլիոն սինգապուրյան դոլար (շուրջ 14, 9 միլիոն դոլար):

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում Է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն Էլ արդեն ժամանել են Սինգապուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում