Մաքսանենգներն ավելի քան երկու տոննա մարիխուանա են նետել Իտալիայի ափերի մոտ

Մաքսանենգներն ավելի քան երկու տոննա մարիխուանա են նետել Իտալիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ալբանացի մաքսանենգներն Իտալիայի ափերի մոտ ծովն են նետել գործածության համար պատրաստ 2,5 տոննա մարիխուանա եւ արագընթաց կատերով փախել Չեռնոգորիայի տարածքային ջրեր: Այդ մասին հայտնել Է ալբանական Тоp Channel-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Նշվում Է, որ հունիսի 10-ի ուշ երեկոյան Բրինդիզիի շրջանում Ադրիատիկ ծովի տարածքային ջրերի շրջաթիռի ընթացքում Իտալիայի Guardia di Finanza ֆինանսական ոստիկանության ինքնաթիռը բեռով արագընթաց կատեր Է հայտնաբերել ափից 40 կիլոմետր հեռավորության վրա:

Կասկածելի նավի հետեւից, որը ենթադրաբար դուրս Էր եկել Ալբանիայի Վլյորա նավահանգստից, ուղարկվել են երկու ոստիկանական կատերներ: Սակայն հետապնդվող կատերը նետել Է բեռը՝ 2 տոննա 475 կիլոգրամ մարիխուանան, մեծ արագությամբ հեռացել Չեռնոգորիայի տարածքային ջերեր եւ հեռացել հետապնդողներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում