«Հրապարակ». Նոր կառավարության միակ «հին դեմքը» Արծվիկ Մինասյանն է

«Հրապարակ». Նոր կառավարության միակ «հին դեմքը» Արծվիկ Մինասյանն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային խնդիրները նոր կառավարությունում լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խիստ միանձնյա։ Գործընկերների ներկայացրած թեկնածուների հետ, որպես կանոն, չի համաձայնում։ Բոլորին ասել է՝ հին դեմքեր չեն լինելու նոր կառավարությունում։ Միակ «հին դեմքն» Արծվիկ Մինասյանն է, բայց ՀՅԴ-ին հաջողվել է պնդել նրա թեկնածությունը։ Վերջին շրջանում բավականին ջերմացել են Հրանտ Մարգարյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները»,- տեղեկացրեց ԲՀԿ-ական աղբյուրը։

«Համաձայնության կառավարության լիդերներն իրավունք չունեն, ինչպես նախկինում, իրենց նախարարներին բան «ասել», նրանք «ատվեչա» են միայն վարչապետին։ Դա է նաեւ պատճառը, որ չենք ուզում պատասխանատվություն ստանձնել կառավարության գործունեության համար»։ Իսկ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանին (Կարեն Կարապետյանի փեսային) էներգետիկայի նախարարը սկզբում կանչել ասել է՝ մնա, բայց հետո իրավիճակ է փոխվել, եւ նա ազատվել է աշխատանքից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում