«Փաստ». Նախարարը դեմ է «ժառանգության սկզբունքով» պաշտոնների նշանակմանը

«Փաստ». Նախարարը դեմ է «ժառանգության սկզբունքով» պաշտոնների նշանակմանը

«Փաստ» թերթը գրել է. «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո արդեն երեք ամիս է՝ համառ պայքար է ընթանում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար:

Այս պաշտոնին հատկապես հավակնում է Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ով հոր մահից տասն օր անց նշանակվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Սակայն, ինչպես երևում է, իշխանափոխությունը խափանել է վերջինիս պլանները:

Մեր ունեցած հավաստի տվյալներով, այդպիսի նշանակմանը կտրուկ դեմ է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Ընդ որում, խնդիրը նրա դիրքորոշումն է պաշտոնների նշանակման հարցում: Ըստ մեր աղբյուրի, Արսեն Թորոսյանը սկզբունքորեն անընդունելի է համարում «ժառանգության սկզբունքով» պաշտոնների փոխանցումը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում