Մանվել Գրիգորյանն անդրադարձել է իր որդու հրաժարականի պահանջին

Մանվել Գրիգորյանն անդրադարձել է իր որդու հրաժարականի պահանջին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն անդրադարձել է իր որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե Էջմիածնում պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, Մանվել Գրիգորյանը նշեց, որ Կարեն Գրիգորյանին ընտրել է ժողովուրդը, և ժողովուրդը կարող է նաև նրա հրաժարականը պահանջել:

«Լավ են անում: Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել: Եթե պահանջում են, ճիշտ են անում, թող պահանջեն»,- նշեց Մանվել Գրիգորյանը:

Հունիսի 14-ին Էջմիածնում բողոքի երթ է նախատեսված՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում