Ֆլորիդայում տղամարդը պատանդ Է վերցրել չորս երեխայի ու սպանել նրանց

Ֆլորիդայում տղամարդը պատանդ Է վերցրել չորս երեխայի ու սպանել նրանց

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ամերիկյան Ֆլորիդայում չորս երեխա պատանդառության հետ կապված միջադեպի զոհ Է դարձել: Այդ մասին հայտնել Է ABC News հեռուստաալիքը: Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից. տներից մեկը ոստիկանություն Էր կանչվել այն բանի կասկածանքով, որ այնտեղ ընտանեկան բռության ակտ Է կատարվում: Տան տերը կրակ Է բացել ժամանած ոստիկանների վրա եւ փակվել տանը՝ որպես պատանդներ օգտագործելով չորս երեխայի:

Երբ ոստիկանությունը կարողացել Է տուն մտնել, չորս երեխաներին՝ մեկից մինչեւ 12 տարեկան, գտել են մահացած վիճակում: Չարագործն ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում