Ադրբեջանական մանկապարտեզներում երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում (տեսանյութ)

Ադրբեջանական մանկապարտեզներում երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Բաքվի մասնավոր մանկապարտեզներից մեկի երեխաների նկատմամբ:

Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են ուսուցչուհիները ծեծում մանկահասակ երեխաներին:

Տեսանյութը ադրբեջանական Azxeber.com կայքին տրամադրել է Բաքվի Յասամալի շրջանում գործող Kids Studio մասնավոր մանկապարտեզի աշխատանքից ազատված ուսուցիչներից մեկը, ով զայրացած է եղել տնօրենի վրա:

Ադրբեջանցի օգտատերերը փաստում են, որ նախադպրոցական հաստատություններում ուսուցիչների կողմից երեխաների նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի և ծեծի դեպքեր հաճախակի են տեղի ունենում, սակայն պատկան մարմինները չեն ցուցաբերում անհրաժեշտ վերահսկողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում